Հետադարձ հայացք նետելով վերջին թե՛ ամիսների, թե՛ տարիների ահաբեկչության բոլոր դրսևորումներին, ակամա միտք ես անում այն մասին, որ ահաբեկչությունն այլևս ուժեղի դեմ թույլի քաղաքական պայքարի եղանակ չէ։
ԱՄՆ-ը նոր «ճնշումային ուժեր» կտեղակայի Իրաքում և Սիրիայում՝ ուժեղացնելով պայքարը ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամներին հորդորել է անել ավելին ահաբեկիչների դեմ պայքարում:
Զարմանալի զուգադիպությամբ Ռուսաստանը նոյեմբերի 19-ին Սիրիայում Թուրքիայի հետ սահմանին իբր «Իսլամական պետությանը» պատկանող նավթի տանկերները ոչնչացրեց, որից 5 օր հետո Թուրքիան խոցեց ռուսական օդանավը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ՌԴ-ի միջոցառումները թուրքական բիզնեսի նկատմամբ՝ ռուսական «Սու-24» ռմբակոծիչի միջադեպի պատճառով, չեն համապատասխանում միջազգային իրավունքին՝ հաղորդում է Reuters-ը:
Նոյեմբերի 30-ին և լույս դեկտեմբերի 1-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:
«Խորենացի. ազգային և հոգևոր արժեքների ուսումնասիրությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից նկարահանվել է 20-30 րոպեանոց 11 տեսաֆիլմ, որոնք պատմում են Արցախյան պատերազմի մեր հերոսների, նրանց սխրանքի մասին։
Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը հայտարարել է, որ Սիրիայում ռուսական ավիախումբը սխալմամբ խախտել է Իսրայելի օդային տարածքը՝ իսրայելական զորքի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքների տարածքում:
Սիրիայի և Թուրքիայի սահմանին ռուսական ինքնաթիռի ոչնչացման միջադեպն ընդամենն ընդգծում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար կայուն դաշինքի ձևավորման խնդիրները՝ ասել է Արևմտյան Անգլիայում Բրիստոլի համալսարանի ավագ դասախոս Գյունտեր Վալցենբախը:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նախօրեին հայտարարել է, որ Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձը մշտապես եղել է Բաքվի գերակա խնդիրներից մեկը։
Նրա խոսքով՝ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում...